Ալիևը Հայաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 13-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործարարության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սամատ Ալիևը և նույն դեպարտամենտի աշխատակիցը այցելեցին Միգրացիոն պետական ծառայություն: Այդ մասին հայտնում է Միգրացիոն պետական ծառայության մամուլի բաժինը:

Հաղորդագրության համաձայն՝ այցելության նպատակն է հանդիպել հայաստանայն պատկան մարմինների հետ և ներկայացել ինչպես աշխատանքային միգրացիայի ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, այնպես էլ Մաքսայիան միությանը և Միացյալ տնտեսական տարածքին վերաբերող հարցեր:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին  ընդունեց ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: Հանդիպմանը ներկա էի նաև Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց   ծառայության գործառույթները, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցությանն ուղղված ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ կատարված աշխատանքները:

Հատուկ ուշադրության դարձվեց ՄՄ-ի և ՄՏՏ-ի գծով համաձայնագրերի գործնականում կիրարկման հարցերին:

Առանձին քննության առնվեցին  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման նպատակով միգրացիայ ոլորտին վերաբերող համաձայնագրերը, ինչի վերաբերյալ հայկական կողմը ներկայացրեց իր առաջարկները:




Լրահոս