ՖՈՏՈ․ Արդշինբանկի աջակցությամբ հայերեն լեզվով հրատարակվել է Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» բեսթսելերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին, Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը, որ հեղինակել է INSEAD միջազգային բիզնես-դպրոցի պրոֆեսոր, միջմշակութային մենեջմենթի մասնագետ Էրին Մեյերը:

Արդշինբանկի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ գիրքը թարգմանվել է հայերեն և հրատարակվել Newmag հրատարակչության կողմից: Newmag-ը հանդիսատեսին ներկայացրեց հեղինակին և նրա անցած ստեղծագործական ճանապարհը: Էրինն ուսումնասիրում է շփման մոդելները և բիզնես-համակարգերը աշխարհի տարբեր անկյուններում: Նրա ուսումնասիրությունները հրատարակվել են Harvard Business Review, Singapore Business Times և Forbes.com հարթակներում: Նա ներգրավված է Thinkers50 Radar 2013 վարկանիշային ցանկում` որպես աշխարհի ամենախոստումնալից մտածողներից մեկը: 2014 թ.-ին լույս տեսած և անմիջապես բեսթսելեր դարձած այս գրքում վերլուծության է ենթարկվում ազգային և մշակութային տարբերությունների ազդեցությունը միջազգային բիզնեսի վրա:

Շնորհանդեսին մասնակցություն ունեցան Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և թարգմանիչ Դավիթ Սարգսյանը: Մի հարկի տակ հավաքվել էին բազմաթիվ հյուրեր, տնտեսագետներ, մենեջերներ, լրագրողներ և այլ ընթերցասերներ: Խոսելով այն պատճառների մասին, որոնց արդյունքում Արդշինբանկը միացավ նախագծին, Բանկի վարչության նախագահը, մասնավորապես, նշեց.

«Վերջին տարիներին մեր երկիր են տեղափոխվել զգալի թվով արտերկրյա քաղաքացիներ, որոնք սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքում: Նոր ազգային մշակույթների առկայությունը հայկական բիզնեսի համար նոր հարց բարձրացրեց. ինչպես արդյունավետ շփվել օտարերկրացիների հետ, ինչպես կառուցել միջանձնային հարաբերություններ այս մշակութային բազմազանության մեջ: Բիզնեսը Հայաստանում դառնում է բազմազգ, դրա օրինակն է Արդշինբանկի փոխակերպման անցած ճանապարհը: Այսօր Բանկի եկամտի ավելի քան 80%-ը գեներացվում է Հայաստանից դուրս, արտերկրում, միջազգային շուկաներում: Միևնույն ժամանակ Բանկում մեծանում է նաև օտարերկրյա աշխատակիցների թիվը, փաստորեն միջմշակութային շփումը դառնում է հաղորդակցության և հաջողակ բիզնեսի վարման կարևոր գործոն: Այս բոլոր փաստերը հաշվի առնելով, մենք եկանք այն եզրակացության, որ ճիշտ կլիներ Էրին Մեյերի արժեքավոր հետազոտությունը հասանելի դարձնել հայ ընթերցողին՝ թարգմանելով այն հայերեն»,- ընդգծեց Ա. Անանյանը:

Նշենք, որ սա արդեն երրորդ գիրքն է, որ Newmag-ը հրատարակում է Արդշինբանկի հետ միասին: Մինչև «Աշխարհի մշակույթների քարտեզը», ընթերցողներին ներկայացվել էին «100 մոնոլոգ. անսովոր գիրք՝ արտասովոր մարդկացով», ինչպես նաև տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանի «Կապիտալիզմ և ազատություն» գրքերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս