
Երեկ “Հրապարակ” թերթը տեղեկացել է, որ ռեժիսոր, ATV-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը սրտամկանի ինֆարկտ է տարել, նրան տեղափոխել են հիվանդանոց և շտապ վիրահատել։ Թերթի տեղեկություններով՝ վիճակը բավական ծանր է։ Այս տեղեկությունը թեև ATV-ում հաստատել են, սակայն չեն ցանկացել նշել, թե որ հիվանդանոցում է գտնվում Քեշիշյանը։