Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխայցելություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ի դեմս ռեզիդենտ գրասենյակի, հաստատման վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ ձևաչափով փոխգործակցության հարցերին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հարցերի շուրջ:

Ներկայացնելով ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանի ու դրանից դուրս երկրների համար ակնկալվող տնտեսական առավելությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է նաև այս նախագծի դերը՝ որպես խաղաղության կարևոր երաշխիքի:




Լրահոս