«27 տարին լրացած և զինվորական ծառայության չանցած երիտասարդներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից՝ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ 6 ամիս ծառայելով և վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ 1 ամիս ծառայելով և վճարելով 10 մլն դրամ, և վերջինը՝ վճարելով 15 մլն դրամ»,- այսօր այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը:
Եթե 27 տարին լրացած անձինք, խուսափում են և ծառայությունից և գումար վճարելուց, ապա գործող կարգավորումները նրանց կարգելվի վերադառնալ հայրենիք մինչև 37 տարեկան լրանալը, որից հետո հայրենիք վերադարձողները չեն ծառայի և գումար նույնպես չեն վճարի։
ArmLur.am-ը հարցում է անցկացրել Երևանում՝ քաղաքացիներից հետաքրքվելով, թե ինչպես գնահատում այս որոշումը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան