Դեկտեմբերի 12-ին Աբովյան փողոցում (Երիտասարդական) կանգնած դեպի Հրազդան, Չարենցավան գնացող ավտոբուսների վարորդներին փորձել են բերման ենթարկել ոստիկանության բաժին։
«Խախտում է արձանագրվել։ Վարորդները սխալ տեղ են կանգնեցրել մեքենաները»,-ասել է ոստիկանության ավագ լեյտենանտ Վահագն Խառատյանը։
«2 տարի մենք այս նույն տեղից, նույն ավտոբուսներով գնում-գալիս էինք, երկու օր առաջ հարուստի մի լակոտ առանց պատճառի ավտոբուսը կանգնեցրել եւ վարորդին առանց խոսք ասելու իջեցրել ծեծել է, ո՞ւր էր այդ ժամանակ ոստիկանն ու օրենքը»,- ArmLur.am-ի հետ զրույցում բողոքում են կայանատեղիում հավաքված չարենցավանցիները։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին վարորդները ոստիկանների հետ պայմանավորվածոթւյուն են ձեռք բերել, նրանց այս պահին բաց են թողել, որպեսզի վերջիններս ուղևորներին տեղ հասցնեն։
Նանիկ Աղասյան