
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին՝ տեղեկացրել է Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։
Նրա խոսքով՝ Թեհրանը համապատասխան աշխատանքներն առաջին հերթին կսկսի իրականացնել Հայաստանի հետ։
Բացի այդ, Թեհրանը հույս ունի, որ համաձայնագիրը կմեծացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի ծավալները։