
Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը: