ԱՄՆ-ը և Կանադան երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, ընդլայնել են իրենց հակառուսական պատժամիջոցների ցուցակները։ Այս մասին համապատասխանաբար հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պորտալում և Կանադայի կառավարության կայքում։
Այսպիսով, կանադական պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի 30 քաղաքացիներ։ Իր հերթին, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ավելացվել է 23 ֆիզիկական անձ Ռուսաստանից, Չինաստանից, Պակիստանից, Կորեայի Հանրապետությունից և Թուրքիայից։
Բացի դրանից, ավելի քան 200 ձեռնարկություններ Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից և Մալդիվներից հայտնվել են ամերիկյան սահմանափակումների տակ, որոնց գործունեության ոլորտներն ազդում են արդյունաբերության, ֆինանսական, հանքարդյունաբերության և զարգացման ոլորտների, ինչպես նաև լրատվամիջոցների վրա։