Տարվա ավարտին մնում է 18 օր. դեկտեմբերի 13. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13, տարվա 347-րդ (նահանջ տարիներին՝ 348-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 18 օր։

Դեպքեր
1522` Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։
1577` Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկն սկսում է իր շուրջերկրյա նավարկությունը Պլիմութից։
1754 – Օսման III-ը դառնում է օսմանյան սուլթան։
1862 – Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնում հյուսիսայինների զորքերին։
1941 – Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարում ԱՄՆ-ին։
1949 – Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաքը։
1959` Արքեպիսկոպոս Մակարիոս III-ը դառնում է Կիպրոսի առաջին Նախագահը։
1974 – Մալթան հայտարարվում է հանրապետություն։
1996 – Քոֆի Անանն ընտրվում է ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղար։
2003 – Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Սադդամ Հուսեյնը։

Ծնունդներ
1386 – Դոնատելլո, իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից (մ. 1466)
1504` Հռոմի Պապ Պիոս V (վ. 1572)։
1521 – Հռոմի Պապ Սիքստոս V (վ. 1590)։
1533 – Շվեդիայի թագավոր Էրիկ XIV (վ. 1577)։
1553 – Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV (վ. 1610)։
1797 – Հայնրիխ Հայնե, գերմանացի բանաստեղծ
1811 – Ֆրիդրիխ Վինդիշման, գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ)
1873 – Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ
1883 – Հակոբ Կոջոյան, հայ նկարիչ
1920 – Ջորջ Շուլց, ԱՄՆ Պետական քարտուղար։
1981 – Էմի Լի, ամերիկացի երգչուհի-երգահան և դաշնակահարուհի
1989 – Թեյլոր Սվիֆթ, ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի

Մահեր
1048 – Բիրունի, պարսիկ գիտնական (ծ. 973)։
1124` Հռոմի Պապ Կալիստոս II (ծ. 1065)։
1204 – Մայմոնիդ, հրեա փիլիսոփա (ծ. 1135)։
1250 – Ֆրիդրիխ II, Գերմանիայի թագավոր (ծ. 1194)։
1466 – Դոնատելլո, իտալացի նկարիչ և քանդակագործ (ծ. 1386)։
1521 – Մանուել I, Պորտուգալիայի թագավոր (ծ. 1469)։
1754 – Մահմուդ I, օսմանյան սուլթան (ծ. 1696)։
1940 – Ստեփան Աղաջանյան, հայ դասական գեղանկարիչ և ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ (ծ. 1863)։
1947 – Նիկոլայ Ռերիխ, ռուս նկարիչ (ծ. 1874)։




Լրահոս