
Համաշխարհային բանկը (ՀԲ) որոշել է 20 մլն դոլար հատկացնել Գազայի հատվածի տուժած բնակչությանը լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար։
«Համաշխարհային բանկը հայտարարել է 20 միլիոն դոլարի նոր արտակարգ ֆինանսավորում Գազայում տուժած մարդկանց համար՝ որպես իր ընդհանուր 35 միլիոն դոլարի աջակցության փաթեթի մի մաս», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Լրացուցիչ ֆինանսավորումը ներառում է 10 միլիոն դոլար սննդի վաուչերների և ծանրոցների համար, որոնցից կօգտվի 377,000 մարդ: Մատակարարումները կկազմակերպվեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ: