Լուսանկարը՝ համացանցից
Ակտիվիստ Արթուր Չախոյանը սոցցանցի իր էջում գրում է. «Բարի լույս եւ լավ օր եմ ցանկանում բոլորին, բացի Խորիկից:
Տեսանյութը երեկոյան կհրապարակեմ»: Այս գրառմանը կից նա նաեւ լուսանկար է հրապարակել։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է տրվում մահվան վկայականը:
Սիլվա Բոյաջյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
- մահվան վկայականը ստացողի անձնագիրը եւ պատճենը,
- մահացածի անձնագիրը,
- թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձեւ, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Գորիսում ինչպե՞ս կարող եմ ստանալ մարդատար եւ երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվություն:
Աշոտ Նավասարդյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի տարածքում մարդատար եւ երթուղային տաքսիների ծառայության թույլտվության համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան՝ Առեւտրի եւ սպասարկման բաժին:
ՀՀ Սյունիքի մարզպետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: