
Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակն ունի ներքին բնույթ և առաջացել է ոչ Ռուսաստանի մեղքով. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի անվտանգության խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում կամ Ղրիմում, որևէ մեկի ձեռքի գործը չէ, առավել ևս գործընթացներ չէն՝ հրահրված ՌԴ կողմից: Հակառակը, Ռուսաստանն այն երկիրն է, որին միշտ օգնության են կանչում, և որը չի կարող աչքաթող անել նման գործընթացները:
Իհարկե, մենք չենք կարող ուշադրություն չդարձնել Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին, Ղրիմին, և, ընդհանրապես, ծագած խնդիրներին:
Նորից ուզում եմ ընդգծել՝ մեր պատճառով չեն ծագել այդ խնդիրները, բայց մենք չենք կարող չմասնակցել դրանց լուծմանը»,-նախագահի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: