ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատունը համալրվել է եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության ժամանակակից բժշկական սարքավորումներով: Բարերար Միքայել Վարդանյանի աջակցության շնորհիվ ծննդատունն արդեն ունի նորածնային նոր ինկուբատորներ, նեոնատոլոգիական շարժական ուլտրաձայնային համակարգ, նորածնային բարձր հաճախականության արհեստական շնչառական սարք, ծննդաբերական, նորածնային վերակենդանացման և բժշկական էլեկտրոհիդրավլիկ վիրահատական բազմաֆունկցիոնալ սեղաններ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորածնային սարք, ՄՌՏ-ի ընթացքում պացիենտին դիտարկող համակարգ:
Կենսական կարևորության 15 սարքավորման ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 116 մլն դրամ: