
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, խորհրդարանն ավարտեց իր հերթական նիստը, իսկ երեկ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում երեք օրենքի նախագիծ ընդունեց, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
ArmLur.am-ը ԱԺ պատգամավորներից տեղեկացավ, որ մինչև տարեվերջ խորհրդարանը ևս մեկ արտահերթ նիստ կգումարի, քանի որ օրենքի նախագծեր կան, որոնք դեռ պետք է քննարկվեն:
Քրիստինա Մուշեղյան