Նիկոլ Փաշինյանը խաբել է. գյուղատնտեսական ոլորտը անկում է ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի մայիսի 8-ին ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդես եկավ ելույթով՝ խոստանալով, որ
«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»:

Սակայն իրականում Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է ապրում։ Արդեն մի քանի տարի է, տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։

Ինչ վերաբերում է «չմշակվող գյուղատնտեսական հողերի գոյության բացառմանը», նույն Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 28-ին արձանագրեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։

Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին:




Լրահոս