Ադրբեջանի կողմից ներկայացված գերիների թվում է նաև ռազմագերի Արսեն Վարդանյանը. քանի տարվա ազատազրկում էր սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկը չկա:

Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած անվանացանկի համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում ռազմագերի Արսեն Արայիկի Վարդանյանին, ում սպառնվում էր 14-20 տարվա ազատազրկում:

Դատավարությունը ընթացել էր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, 2021 թ. հուլիսի 5-ին՝ դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ: Դատավարությունը հետաձգվել էր և վերջնական որոշում չի կայացվել:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Արսեն Վարդանյանը և իր զինակից ընկերները, «ապօրինի կերպով ձեռք բերելով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, 2020 թվականի նոյեմբերի 17-ին ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը և դիրքեր գրավել Հադրութի տարածքում գտնվող անտառում` իրականցնելով դիվերսիաներ»:

Նշենք, որ Հայաստանի կողմից գերիների անունների պաշտոնական հաստատում չի եղել:




Լրահոս