Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց (կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառմամբ)։
Վարդենյաց լեռնանցքում, Մեղրու սա» և Զանգեր կոչվող հատվածներում,
Դիլիջանի ոլորաններում, Ջերմուկ, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
Գորիս քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։