
«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, կար երկու հանգամանք՝ գերիների փոխանակում և կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը». այս մասին այսօր Էստոնիայի արտգործնախարարի համատեղ ասուլիս ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին։
«Այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ, և այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Հիմք չկա՝ ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի ետքաշման հարցը. «Կարծում ենք՝ դա դրական ազդեցություն կունենա, և կկանխվեն հետագա հնարավոր էսկալացիաները»։