Արմեն Պողոսյանը կլքի՞ հանձնաժողովը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է` ձևավորվել է  տրանսպորտի սակագնի վերանայման համար հանձնաժողովը, որն ընդամենը գումարել է մի քանի նիստ, ու վերջ: Հայտարարվել էր, որ ուսումնասիրվում է ուղևորահոսքերի ծավալը` միջազգային մի շարք կառույցների հետ համատեղ:

Սպառողների միության ղեկավար  Արմեն Պողոսյանից  armlur.am-ը պարզեց`  ինչով է զբաղված հանձնաժողովը:

«Երեք նիստ է ընդամենը եղել, երեքից էլ բավարարված չեմ»,- անկեղծացավ Պողոսյանը` հավելելով, որ հանձնաժողովն արդյունավետ չի աշխատում:

Պրն. Պողոսյանը  դեռ երկմտում է` լքել հանձնաժողովը, թե` ոչ: Ե’վ դուրս գալն է ճիշտ, և’ դուրս չգալը: «Մասնակցելը ճիշտ է, քանի որ ինտելեկտի  ու փաստերի պայքար է  գնում»,- հիմնավորեց Արմեն Պողոսյանը` հիշեցնելով ևս մի անգամ իր նեղացած լինելը քաղաքապետարանից: «Պատվավոր քաղաքացու կոչում են տալիս մի մարդու,  որին կոչում տալն ապտակ է մեր հանրությանը»,- վրդովված ասաց Պողոսյանը`  ակնարկելով Լևոն Իգիթյանի` պատվավոր կոչում ստանալը:

 

 




Լրահոս