ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ ԱԺ-ի շենքի մոտ տեղի է ունեցել «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցների բողոքի ցույցը։

Նրանք պահանջում էին Ազգային ժողովից ընդունել Արցախի հանձնումը քրեականացնող օրինագիծ, որն այս պահին քննարկվում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

 

 

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

ՀԱՐՑ. Արդյոք «Զվարթնոց» օդանավակայանում գործո՞ւմ է ուղեբեռի պահասենյակ:

 Հովսեփ Աղաբաբյան  (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործում է ուղեբեռի պահասենյակ, որը գտնվում է ժամանման սրահի հանրային գոտում:

«Զվարթնոց» օդանավակայան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 1 կտոր ուղեբեռի՝ մինչեւ 24 ժ. պահելու վճարը 3000 դրամ է:

 

 

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների սեփականաշնորհման համար։

Մովսես Գրիգորյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են՝ տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմին 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած  եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Պետական գույքի կառավարման կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Դիմումին կից ներկայացվում են իրավասու մարմինների կողմից տրված` անձի՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը եւ զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի՝ 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանքներ:

 




Լրահոս