Լուսանկարը՝ համացանցից
Երեւանում ավարտվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե:
Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը:
ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
ՀԱՐՑ. Ո՞վ է զբաղվում պոլիէթիլենային տոպրակների արգելքի վերահսկմամբ:
Տիգրան Ավետիսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ առեւտրի իրականացման վայրերում եւ առեւտրի օբյեկտներում մինչեւ 50 միկրոն խտությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքի եւ իրացման արգելքի դրույթի նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի իրականացնում վերահսկողական գործառույթներ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն՝ արգելվող ապրանքներ վաճառելու (իրացնելու) նկատմամբ վերահսկողությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին:
ՎԱՐՈՒՅԹ
ՀԱՐՑ. Կատարողական վարույթ հարուցվելուց հետո ինչքա՞ն ժամանակ ունեմ պարտավորությունը կամովին կատարելու համար:
Դավիթ Շաբոյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկադիր կատարողը պարտավոր է սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելուց հետո իրականացնել պարտապանի գույքի բռնագանձմանն ուղղված կատարողական գործողություններ, այդ թվում՝ արգելանք դնել պարտապանի գույքի վրա, այն առգրավել եւ իրացնել:
Պարտապանն իրավունք ունի կատարման ենթակա ակտի պահանջը կամովին կատարել մինչեւ այն հարկադիր կատարման ներկայացվելը, իսկ հարկադիր կատարման փուլում պարտավորության կամավոր կատարման ժամկետ օրենքը չի նախատեսում:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված հանգամանքն արգելք չէ կատարողական վարույթի ցանկացած փուլում պարտապանի կողմից պարտավորությունը կամովին կատարելու համար։