
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, Մուշականի 4-րդ փողոցի թիվ 1 տան մոտ իրար են բախվել ԳԱԶ-31105 և Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենաներ:Ֆորդ Տրանզիտ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ԳԱԶ-31105-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չի դիմել: Կատարվում է քննություն: