Եթե հանրաքվեն կայանա, ԱՄՆ-ն և ԵՄ-ն կանցնեն պատժամիջոցների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն կսկսեն ՌԴ նկատմամբ պատժամիջոցների իրականացումը, եթե Ղրիմի հանրաքվեն կայանա. հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, գրում է ИТАР-ТАСС-ը

Քերրին, մասնավորապես, նշել է. «Երկուշաբթի օրը շատ լուրջ որոշում է կայացվելու Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, և հանրաքվեից հետո մենք ականատես կլինենք հաջորդական քայլերի իրականացման այստեղ և Եվրոպայում:

Շատ հարցերի պատասխան կտրվի այն բանից հետո, երբ Ղրիմը որոշի՝ մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, թե՝ ոչ»:

Քերրիի խոսքերով՝ ԱՄՆ-ի ադմինիստրացիան արդեն պատրաստել է «այն մարդկանց անվան ցուցակը», ում նկատմամբ արդեն հստակ քայլեր կձեռնարկի Ղրիմի հանրաքվեի իրականացումից հետո:

 




Լրահոս