Վերադարձած գերիների թվում էր նաև Լևոն Թոսունյանը. ինչ մեղադրանք էր առաջադրված նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ, և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական հետազոտության և ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը հրապարակել է նաև Հայաստան վերադարձած գերիների անվանացանկը:

Լևոն Աշոտի Թոսունյանի դատավարությունն ընթացել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայելովի կողմից: Լևոնին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով և դատապարտվել 6 տարի ազատազրկման: Հոդվածների համաձայն՝ Լևոնը մեղադրվել էր «ահաբեկչության և դիվերսիայի համար»:

Ըստ ադրբեջանական կողմի` 2020 թվականի նոյեմբերի 26-27-ն ընկած ժամանակահատվածում իբր հատել է Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետև մինչ դեկտեմբերի 13-ը զինված հարձակումներ իրագործել:

Նանիկ Աղասյան




Լրահոս