Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ձերբակալել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալին:
Նա կասկածվում է կաշառք ստանալու համար: Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ այլ մանրամասներ չհայտնելով: