
Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:
Քաղաքում ինտերակտիվ անկյունը ռոբոտաշինությամբ զբաղվող «Hands do» ընկերության աշխատանքն է: