ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնպես չէ, որ Փաշինյանն իմ երեխուն չէր ուզում բերել, իր ձեռքը չէր. ռազմագերու մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքը շատ գոհ է եղել, ասում էր՝ մեզ շատ լավ նայում են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց այսօր գերությունից վերադարձած երիտասարդներից մեկի մայրը:

«Դեկտեմբերի 7-ին կառավարությունը պաշտոնապես ասաց, որ գերիների վերադարձ է լինելու: Ես մեր կառավարությունից շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ:»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այսքան ուշ տեղի ունեցավ գերիների վերադարձը, մայրն պատասխանեց. «Որովհետեւ դա Փաշինյանի ձեռքը չէր, թուրքի ձեռքն էր: Այնպես չէ, որ Փաշինյանը չէր ուզենա բերեր իմ երեխուն: Ինձնից շատ ինքը կուզեր, որ էդ երեխեքը գային, պրծնեինք»:

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:




Լրահոս