Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեում գտնվող «Կիլիկիա» գարեջրի գործարանի տարածքում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Քանի որ տարածքը կողպված էր, պարեկների միջամտությամբ այն բացվել է, որից հետո հրշեջ-փրկարարները կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է գարեջրի գործարանի տարածքում չշահագործվող տնակը և կուտակված փայտը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: