Տղամարդու ինքնազգացողությունը դրսում վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկ Սպարտակ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Վարդանյանը Էջմիածին քաղաքի «Դոբրոցեն» սուպերմարկետի մոտ նկատել են ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Սերյոժա Ս․-ն է։




Լրահոս