Ս.թ. դեկտեմբերի 14-ից՝ Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում հավաքագրվելու են մետրոպոլիտենից նախկինում օգտվելու համար նախատեսված ուղևորաքարտերը։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
Ուղևորաքարտը ներկայացնելու դեպքում ուղևորը կստանա իր քարտի պարունակությանը համապատասխան ուղևորատոմս ( եթե քարտի հաշվին մնացել է 500 դրամ՝ ապա ուղևորը կստանա երթևեկելու 5 ուղևորատոմսեր):