
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ նա նշել է, որ Հայաստանը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում պատրաստակամություն է ցուցաբերում նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու հարցում։ Նա խոսել է նաև Հայաստան-Թուրքիա՝ նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու մասին։
Փաշինյանը շեշտել է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհներ, երկաթուղիներ, օդային ուղիներ, պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են. «Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար»,- ասել է նա։