Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, մարդու առևանգման, բնակարանային գողության և կաշառակերության՝ 3-ական, կողոպուտի, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և անհետաձգելի միջամտության կիրառման մասին որոշումը խախտելու՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 34 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: