Կապանի փոխոստիկանապետը կալանավորվեց․ ինչ հանցավոր խումբ է գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կալանավորվել է Կապանի փոխոստիկանապես Վաղարշակ Գինոսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին ձերբակալել ու Երեւան են տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ապօրինի ծառահատումների «տանիքը» իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ի դեպ, ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել են նաեւ մոտ 10 անձինք:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, ձերբակալել եւ Երեւան են տեղափոխել  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին և Սյունիքի անտառտնտեսության պետ Սասուն Մանուկյանին:

Քնար Մանուկյան

 




Լրահոս