Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության 17-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 17-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական էջը։

17-րդ տուրում «Սլովանը» մրցակցի դաշտում 6-0 հաշվով առավելության էր հասել «Պոդբրեզովայի» դեմ խաղում։ Հայ ֆուտբոլիստը կատարել էր երկու գոլային փոխանցում և իրացրել 11-մետրանոց հարվածը։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Սլովայիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։

«Սլովանը» 17 տուրից հետո վաստակել է 42 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։




Լրահոս