Մայրաքաղաքի կենտրոնում գողացել էին օտարերկրյա քաղաքացու պայուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ի ժամը 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել Արգենտինայի Հանրապետության 34-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում գողացել են իր պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, նույնականացման քարտ և 2 բջջային հեռախոսներ էին:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նշված արարքը կատարողի ինքնությունը:

Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 7-ին քրեական հետախույզները Վարդանանց փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել երևանցի 40-ամյա տղամարդուն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են նախաքննական մարմին, որտեղ նա խոստովանել է արարքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս