ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է վարժական հավաքներից խուսափողների նկատմամբ հարուցված քրեական գործերին:
Այսպիսով պարզեցինք, որ 2023 թվականին վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 40 անձի վերաբերյալ քրեական գործեր են ուղարկվել դատարան եւ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Ըստ քրեկան օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան