Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսում բժիշկ չկա, բայց հիվանդանոց են կառուցում. գլխավոր հարցը լուծված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի, այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։

Բանն այն է, որ ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիս համայնքում բուժհաստատությունների խնդիրներին և ոչ միայն։ Գրել էինք, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը ոչ միայն անբարեկարգ վիճակում է գտնվում, այլ նաև բուժաշխատողների խնդիր ունի։ Բուժաշխատողները հրաժարվում են գալ և մշտական աշխատանքի անցնել Վարդենիս համայնքում, քանի որ Վարդենիսը համարվում է սահմանամերձ համայնք։ Հաջորդ պատճառն այն է, որ բժիշկները ցածր աշխատանքի վարձատրություն են ստանում, որը ձմռան սեզոնին չի ծածկում նույնիսկ կոմունալ ծախսերը։ ArmLur.am-ը կապվեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Վարդենիս ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում և հենց կողքին նախատեսվում է կառուցել նորը ավելի բարեկարգը։

Ստացվում է, որ Վարդենիս Բժշկական կենտրոնը կլինի  եվրոպական ստանդարտներին համապատասխան, համալրված կլինի նոր սարքավորումներով, սակայն այդ սարքավորումներն աշխատացնող մասնագետների խնդիր կունենա։

Էմմա Միքայելյան




Լրահոս