Աշխարհում ծխողների թիվն աճում է մոլորակի բնակչության աճին զուգահեռ․ հուսահատող քաղաքականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարը՝ Denis Balibouse / Reuters

Ռուսկաան Kommersant ամսագիրն անդրադարձել է ԱՀԿ-ի հակածխախոտային քաղաքականությանը։

Ինչով են վատ նիկոտին պարունակող ապրանքների վերաբերյալ արգելող խոսակցությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ներկայումս իրականացվող ծխելու դեմ պայքարի մոտեցումներն ավելի ու ավելի են նմանվում միջնադարյան վհուկների որսին:

«Ծխախոտի համաշխարհային ինդեքս 2023»-ը, որը պատրաստվել և նոյեմբերին հրապարակվել է ծխելու դեմ պայքարող կազմակերպությունների կողմից ԱՀԿ-ի կողմից ծխելու դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC) կողմերի օրենսդրությանը միջամտելու փորձերի օրինակ է։ Նկատենք, որ դա իրականացվում է ԱՊՀ մակարդակով մոդելային օրենսդրության միջոցով՝ ծխախոտի արդյունաբերությանը նիկոտին պարունակող ապրանքների վերաբերյալ արգելող դիսկուրս ձևակերպելով։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հաշվի չի առնում գիտական հետազոտությունների արդյունքները, վիճակագրական տվյալները և բժշկական հանրության կարծիքը, որոնք տարբերվում են կազմակերպության դիրքորոշումից նիկոտին պարունակող ապրանքների տարբեր տեսակների վերաբերյալ։

Խելացի մտածված մոտեցում իննապատիկ արգելքի դեմ

ԱՀԿ-ն աջակցել է Global Tobacco Industry Interference Index 2023-ին (սա փաստաթղթի ամբողջական անվանումն է, ընդ որում հետաքրքիր է նշել, որ 2021 թվականին դրա տարբերակը հրապարակվել է ռուսերեն, բայց 2023-ին դա անհրաժեշտ չի համարվել) և փաստաթղթում պարունակվող առաջարկություններին, այն երկրների կառավարություններին, որոնք FCTC-ի մասնակիցներ են հանրային առողջության ռազմավարություն ձևավորելու համար: Բոլոր ինը առաջարկությունները կատեգորիկ արգելքներ են։ Կառավարությունները պետք է արգելեն ծխախոտի արդյունաբերությանը այն ամենն, ինչ կարող են՝ բարեգործություն, նվիրատվություններ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պրակտիկա, ցանկացած տեսակի փոխհամագործակցություն պետական իշխանությունների հետ:

Այլ կերպ ասած, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս FCTC-ն ընդունած երկրների կառավարություններին, փոխել օրենսդրությունը ծխախոտի արդյունաբերության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների դեմ: Նման փոփոխություններն առաջարկվում է ներդնել հաշվի առնելով շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից նախապես պատրաստված դրույթները։ Եվ այդ շահույթ չհետապնդող կազմակերպությունը՝ «Stoping Tobacco Organizations and Products» (STOP), ստեղծվել է Bloomberg Philanthropies-ի կողմից, այսինքն՝ այն գոյություն է պահպանում ԱՀԿ-ի գլոբալ դեսպանի միջոցներով՝ ոչ վարակիչ հիվանդությունների և վնասվածքների դեմ պայքարի համար, և այդ դեսպանը՝ երեք անգամ Նյու Յորքի քաղաքապետ դարձած , և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է՝ Մայքլ Բլումբերգը։ Կազմակերպության առաջարկած առաջարկությունների անկախ գիտական գնահատականը ներկայումս հրապարակված չէ ԱՀԿ կայքում:

Բլումբերգի հետ կապված ՀԿ-ի առաջարկած մոտեցումը, որն աջակցություն է ստացել ԱՀԿ-ի կողմից, միաժամանակ լիովին հակասում է FCTC-ի դրույթներին և միևնույն ժամանակ լիովին համահունչ է ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծխելու դեմ պայքարի քաղաքականությանը, որը հիմնված է բացառապես արգելքների վրա: Բայց եթե անչափահասների համար նիկոտին պարունակող ապրանքների հասանելիության արգելքը որևէ հարց չի առաջացնում և կարող է միայն ողջունելի լինել, ապա նիկոտինային ուժեղ կախվածությամբ չափահաս ծխողների դեպքում արգելքները, ինչպես ցույց է տալիս համաշխարհային և ռուսական պրակտիկան, արդյունավետ ու օգտակար չեն:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում ծխողների թիվն աճում է մոլորակի բնակչության աճին զուգահեռ։ Գիտնականների միջազգային խմբի հոդվածում, որը հրապարակվել է 2021 թվականի հունիսին բրիտանական Lancet բժշկական ամսագրում, ներկայացվում է հետևյալ թվերը՝ 1990 թվականին աշխարհում կար 0,99 միլիարդ ծխող, 2019 թվականին՝ 1,14 միլիարդ: Սա ամենաբարձր ցուցանիշն է պատմության մեջ: Հոդվածի հեղինակների կարծիքով, եթե արդյունավետ և գործնական միջոցներ չձեռնարկվեն, ապա առաջիկա տասնամյակներում ծխելու հետ կապված մահացությունների ու հիվանդությունների թիվը կավելանա։ Ըստ Eurostat-ի տվյալների՝ 2019 թվականին Եվրամիությունում ամենօրյա ծխողների 76%-ն ունեցել է ավելի քան 10 տարվա ծխողի փորձ։

Հաշվի առնելով կախվածություն ունեցող մարդկանց աճող մասնաբաժինը և երկարաժամկետ հեռանկարում արգելող միջոցառումների ակնհայտ ցածր արդյունավետությունը, հարց է առաջանում՝ կա՞ն արդյոք այլ ուղիներ ծխելու համաճարակի դեմ պայքարելու համար: Եվ այդպիսի մեթոդներ կան։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, 2010թ.-ից մինչ օրս ծխախոտի ակցիզային հարկերը 1000 սիգարետի համար բարձրացել են և 119,03 ֆունտից հասել են 294,72 ֆունտի: Բայց միևնույն ժամանակ կառավարությունը ավելի քան կրկնապատկել է ծխելը դադարեցնելուն նպաստող ծառայությունների բյուջետային ֆինանսավորումը և ճկուն մոտեցում ցուցաբերել հակածխախոտային արշավին՝ հիմնվելով ռիսկի նվազեցման հայեցակարգի և վերջին գիտական ապացույցների վրա:

2014 թվականին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնվեց նիկոտին պարունակող, առանց ծուխ էլեկտրոնային ապրաքանիշը։ Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի կիրառումը նպաստել է սիգարետ ծխողների թվի նվազմանը և վատ սովորությունից լիովին հրաժարվողների թվի ավելացմանը։ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները հաշվարկել են, որ 50,000-ից 70,000 անգլիացիներ թողել են ծխելը 2017 թվականին առանց ծուխ արտադրանքի շնորհիվ: 2022 թվականին Մեծ Բրիտանիայում ծխելու տարածվածությունը եղել է 12,9 տոկոս՝ երբևէ եղած ամենացածր տոկոսը պատմության մեջ:

Բանավեճեր ռիսկերի վերաբերյալ

ԱՀԿ-ն հրաժարվում է հաշվի առնել ռիսկի մոդիֆիկացիայի հայեցակարգը, որի իմաստն է պահպանել մարդկային հասարակության յուրաքանչյուր անդամի առողջությունը ոչ թե արգելելով առողջության համարվտանգավոր վարքագիծը, այլ նվազեցնելով վնասակար հետևանքները և փոխելով վարքագիծը ավելի քիչ վնասակարների միաժամանակ թարմացնելով մոտեցումները ծխելու համաճարակի դեմ պայքարում։

2016 թվականին ծխախոտի և ալկոհոլի հետազոտությունների բրիտանական կենտրոնի գիտնականները հրապարակեցին ԱՀԿ-ի այն ժամանակվա զեկույցի քննադատությունը նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ: Փորձագետները պնդում էին, որ ԱՀԿ-ն խեղաթյուրում է նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի տվյալները գերագնահատելով դրանց վտանգները և հերքելով այդ սարքերի արժեքը՝ որպես ծխելը վերջնականապես թողնելուն նպաստող միջոց մարդկանց համար։

2022 թվականին Ռոբերտ Բիգհոլը (ԱՀԿ-ի քրոնիկ հիվանդությունների և առողջության ամրապնդման բաժնի տնօրեն 2004-2007 թվականներին) հոդված է հրապարակել Lancet-ում՝ քննադատելով FCTC-ին: Դրանում Բիգլհոլը պնդում է. «FCTC -ն այլևսչի համապատասխանում իր նշանակությանը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում: Ոչ ԱՀԿ-ն, ոչ էլ FCTC-ն չեն հիմնվում նիկոտին մատակարարող նորարարական սարքերի դերի վրա, որոնք հիմված են գիտական վերջին հետազոտությունների վրա… ԱՀԿ-ի և FCTC քաղաքականության մեջ բացակայող օղակը ռիսկի փոփոխման հայեցակարգն է», – նշել է Բիգհոլը։

Մինչդեռ ԱՀԿ-ն նախկինում ավելի բաց էր ծխելու դեմ պայքարի տարբեր մոտեցումների քննարկման համար: 2000 թվականին Օսլոյում կազմակերպության ներկայացուցիչների կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ քննարկվել է «ավելի քիչ վնասակար ծխախոտային արտադրանք» մշակելու անհրաժեշտությունը։ Նույն տարի ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Գրո Հարլեմ Բրունթլանը ստեղծեց ծխախոտային արտադրանքի կարգավորման գիտական խորհրդատվական կոմիտեն (Scientific Advisory Committee on Tobacco Product Regulation, SACTob), որը, ի թիվս այլ բաների, պետք է նպաստեր ավելի քիչ վնասակար ծխախոտային արտադրանքների և նիկոտինի մատակարարման այլընտրանքային համակարգերի զարգացմանը:

2003-ին SACTob-ը հայտարարեց. «Առողջապահական տեսանկյունից նոր կամ մոդիֆիկացված ծխախոտային արտադրանք մշակելը, գոյություն ունեցող ծխախոտային արտադրանքի վնասը նվազեցնելու հնարավորություն է»։ ԱՀԿ-ի ծխախոտի դեմ պայքարի ծրագրի տնօրեն Դուգլաս Բեթչերը 2008-ին առաջարկում էր. «Եթե էլեկտրոնային սիգարետ վաճառողները ցանկանում են օգնել ծխողներին ծխելը թողնելու համար, նրանք պետք է կատարեն կլինիկական ուսումնասիրություններ և թունավորության թեստեր և գործեն համապատասխան կարգավորող շրջանակում»:

2015 թվականին SACTob-ի իրավահաջորդը՝ ԱՀԿ ծխախոտի կարգավորող ուսումնասիրության խումբը (TobReg), նույնպես ճանաչեց նոր արտադրանքի թունավորության նվազեցման առավելությունները՝ պնդելով, որ ավելի քիչ թունավոր արտադրանքները կարող են դառնալ ծխախոտի հետ կապված մահերի և հիվանդությունների զարգացման նվազեցման համապարփակ մոտեցման մաս:

Այսպիսով, ԱՀԿ-ի ներկայիս դիրքորոշումը, հավանաբար, ձևավորվում է քաղաքական միջավայրից և կազմակերպության հիմնական դոնորների, այդ թվում Մայքլ Բլումբերգ հիմնադրամի հատուկ պահանջներից: Միևնույն ժամանակ, ավելի վաղ, հիմնվելով գիտական հիմքերի վրա, ԱՀԿ-ն ողջունել էր նիկոտինի մատակարարման նոր համակարգերի մշակումն ու ներդրումը, որոնք ավելի քիչ վնասակար են սիգարետի համեմատ։

Առանց ծխի նորարարական արտադրանքները կարևոր են հանրային առողջության համար և օգնում են նվազեցնել ծխախոտի ամենավտանգավոր արտադրանքի՝ սիգարետի վաճառքը: Ընկերությունների ներդրումները ծխախոտի այլընտրանքային արտադրանքի ստեղծման գործում կարող են նպաստել ապագայի հետ կապված առաջընթացին, որի նպատակն է առանց ծխի ապագան: Անիմաստ և նույնիսկ վնասակար «վհուկների որսը» պետք է փոխարինվի ծխախոտի շուկայի կարգավորման ճկուն, ռիսկերի վրա հիմնված միջոցներով, հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը, այլ ոչ թե քաղաքական հավակնությունները։




Լրահոս