Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն աջակցել է երկկողմ հիմքի վրա բանակցությունների անցկացմանը, այդ թվում՝ երրորդ, անկողմնակալ կողմի մասնակցությամբ․ «Որպես տարածաշրջանային երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։ Եթե Հայաստանը հետևի այդ տրամաբանությանը, նրա համար ձեռնտու կլինի Թուրքիային տեսնել բանակցությունների սեղանի շուրջ։ Այժմ որոշումը Հայաստանի սեղանին է։ Վերջին շրջանում Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»։