ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուր է անհետացել Էջմիածնի քաղաքապետը. քաղաքն աղբի մեջ կորած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածին քաղաքն աղբի մեջ կորած է: Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Էջմիածին քաղաքի կենտրոնում իսկական քաոս է, հենց քաղաքապետարանի հարակից տարածքն ամբողջությամբ աղբ է, անխնամ վիճակ, իսկ տարածքը դարձել է շների «բնակավայր»: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վերջերս կարելի է ասել բացարձակ չի էլ հիշում, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, ինչ պետք է անի այդ պաշտոնում, ու որն է ընդհանրապես իր գործառույթը:

Երբեմնի ամենամաքուր, տուրիստներով լի, իր գեղեցկությամբ աչքի ընկնող քաղաքը հիմա դարձել է ամենաանտեսված ու անխնամ քաղաքը: Իսկ քաղաքապետ Գասպարյանը կարծես, թե խորը քնի մեջ է ու նրան բացարձակ չի էլ հետաքրքրում, թե իր ղեկավարած քաղաքն ինչ վիճակում է գտնվում: Տիկին Գասպարյանը, որ ժամանակին շատ ակտիվ էր նաև քաղաքական պրոցեսներում, հիմա նրան գտնելն անգամ դարձել է մի մեծ պատմություն: Քաղաքապետը անգամ հեռախոսազանգերին չի արձագանքում, որպեսզի պարզենք, թե ինչու է մոռացել, որ ինքը մի ամբողջ քաղաք է ղեկավարում, որը աղբի մեջ է, որտեղ անթիվ, անհամար խնդիրներ կան:




Լրահոս