ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի 3 թեկնածուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն դարպասապահի 3 հավակնորդների անունները:

Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի թեկնածուներն են «Ալ Հիլալի» և Մարոկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն, «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան և Բրազիլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեշը:

Մրցանակը հանձնվում է՝ հաշվի առնելով դարպասապահների ելույթները 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում: Հաղթողի անունը պարզ կդառնա հունվարի 15-ին՝ Լոնդոնում The Best մրցանակաբաշխության ժամանակ:

Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Արգենտինայի հավաքականի և «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը:




Լրահոս