
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում ոչ միայն Գազայի հատվածի հյուսիսում, այլև հարավում։ Իսրայելական մարտերի հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 18 600-ի, վիրավորների թիվը՝ 50 000-ի։