«Հիմա, որ չգնացի ու մոտեցա, ուրեմն աշխարհի հարցերը ի՞նձ պիտի տաք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասե’ք մեր երկրի վարչապետին ու նախագահին` թող դուրս գա, մեզ պատասխանի»,- նման խնդրանքով էին Բուզանդի փողոցի ու 33-րդ թաղամասի բնակիչներն այսօր երեկոյան դիմել կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, ով պատրաստվում էր մտնել ՀՀԿ գրասենյակ` ՀՀԿ ԳՄ նիստին մասնակցելու համար:

«Հիմա, որ չգնացի ու մոտեցա, ուրեմն աշխարհի հարցերը ի՞նձ պիտի տաք: Անցած անգամ մոտիկացա, խնդրին այդքանով էի տեղյակ. դրա համար այսօր էլ մոտեցա: Ու բանից դուրս եկավ, որ ես ձեզ էլ չեմ կարող չմոտենալ»,- ասաց Գագիկ Բեգլարյանը` խնդրելով ըմբռնումով մոտենալ:

Այնուամենայնիվ, բնակիչներն ուրախությամբ խոստովանեցին, որ կառավարությունից միայն Գագիկ Բեգլարյանն իրենց մոտեցավ, չնայած նրան, որ կառուցողական երկխոսություն չստացվեց:

Հիշեցնենք, որ բնակիչները բողոքում են, որ իրենց բնակարանները հանրային շահի անվան տակ քանդել են, իսկ փոխարենը կառուցվելիք նորակառույցի հիմքերը դեռ նույնիսկ չեն էլ դրված:

 




Լրահոս