Քաղավիացիայի կոմիտեն տեղյակ չէ, որ սկանդալի մեջ է եղել․ ինչու չեն պատժվել մեղավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր՝ ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու համար՝ արդյոք որեւէ գործընթաց եղել է, թե հիմա էլ, ինչպես այդ ժամանակ, հեշտ է օդանավակայանի տեսախցիկների արտահոսք ապահովել: Մեզ պատասխանել էին․ «Ինչպես արդեն պատասխանել ենք Ձեր լրատվամիջոցի նախորդ հարցմանը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն. առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:

Հետևելով նշված բացատրությանը՝ ArmLur.am-ը դիմեց նաև Քաղավիացիայի կոմիտե, որտեղից մեզ պատասխանեցին, որ տեղյակ չեն՝ նույնիսկ ինչ է կատարվել։

«Եթե այս լուսանկարը  նույնիսկ անվտանգության տեսախցիկից է արված, Քաղավիացիան օրինակ՝ ինչ-որ գործի շրջանակներում կարող է լուսանկարներ պահանջել Ավիացիոն անվտանգության վարչությունից։ Այդքան էլ հեշտ չի մտնել և նկարել անվտանգության տեսախցիկները։ Նույնիրսկ մեր Կոմիտեի աշխատակիցների համար կամ այլ անձանց համար, եթե անհրաժեշտություն կա անվտանգության տեսախցիկների նկարահանածը տեսնել, ապա անհրաժեշտ է համապատասխան գրություն ուղարկել և համապատասխան պատճառաբանություն բերել։ Այս մասով այլ տեղեկություններ չեմ կարող տալ։ Դեպքը եղել է մեկ տարի առաջ և չեմ կարողանում ոչ մի կերպ կապել մեզ հետ»։

Քաղավիացիայում նույնիսկ տեղյակ չէին, որ մեկ տարի առաջ հայտնվել են սկանդալի կիզակետում և մինչև այսօր ոչ ոք պատասխանատվություն չի կրել նման գաղտնի պահվող ինֆորմացիան հանրայնացնելու համար։

Էմմա Միքայելյան




Լրահոս