
ԱՄՆ Բերքլի քաղաքում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի մոտ “Գրավեք Ուոլ Սթրիթը” շարժման տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են ոստիկանության հետ ընդհարման պատճառով,-հայտնում է ИТАР-ТАСС -ը: Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընդհարման ժամանակ ձերբակալվել է 32 մարդ օրենքի ներկայացուցիչներին չենթարկվելու եւ դիմադրություն ցույց տալու համար:Բերքլիում օկուպանտները հետեւեցին Նյու Յորքի եւ ԱՄՆ այլ քաղաքների իրենց համախոհներին, որոնք բողոքում էին կրթական բարձրագույն հաստատություններում պետական հատկացումների կրճատման դեմ: