
«Outdance» պարային սիթքոմից հայտնի դարձած Մարիա Չանդիրյանը ինստագրամյան իր էջում հայտնել է երեխայի սպասելու լուրի մասին: Զույգը սպասում է առաջնեկին։
Մարիան ընտանեկան հոլովակ է հրապարակել ամուսնու՝ MMA մարզիկ Գագիկ Գրիգորյանի հետ:
«Շնորհակալ ենք Աստծուն կյանքի ամենասպասված հրաշքի համար»,- գրել է Մարիան:
Հիշեցնենք, որ դերասանուհի-պարուհին ամուսնացել էր այս տարվա հուլիսին: Զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Աննա եկեղեցում:
Մ.Ղ.