3 տարվա գերությունից հայրենադարձվել է նաև Վաղարշակ Ավետիսյանը. քանի տարվա ազատազրկման էր դատապարտված նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական հետազոտության և, ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը հրապարակել է նաև Հայաստան վերադարձած գերիների անվանացանկը:

Դեկտեմբերի 13-ին, վերադարձած ռազմագերիների թվում էր նաև Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը: Նա ծննունդով Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղից էր:

Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը դատավարությունը ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում և նրան մեղադրանք էր առաջադրվել 214, 228, 279, 318 հոդվածներով, այսինքն՝ ահաբեկչության և դիվերսայի համար: Ըստ այս հոդվածների՝ նա իբրև հատել էր Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետև մինչ դեկտեմբերի 13-ը զինված հարձակումներ իրագործել:

Վաղարշակ Ավետիսյանին Բաքվի վերաքննիչ դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:




Լրահոս