ՌԴ-ն չի բացառում պատասխան համաչափ պատժամիջոցների իրականացումն ԱՄՆ-ի և ԵՄ նկատմամբ, եթե վերջիններս սկսեն իր նկատմամբ պատժամիջոցներ գործադրել: Երկիրը միաժամանակ հույս ունի, որ Արևմուտքը կբավարարվի քաղաքական պատժամիջոցներով՝ չշոշափելով առևտրա-տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր. հայտարարել է Տնտեսական զարգացման նախախարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը, գրում է banki.ru-ն:
«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Բայց, այնուամենայնիվ, հույս ունենք, որ ԱՄՆ-ի և ԵՄ կողմից կլինեն միայն քաղաքական պատժամիջոցներ, ոչ թե առևտրային կամ տնտեսական ոլորտներին վերաբերող: Մենք կգործենք թափանցիկ, և մեր պատժամիջոցները կլինեն բնական և համաչափ»,-իր ելույթի ժամանակ նշել է Լիխաչովը:
Հիշեցնենք, որ հարաբերությունները ՌԴ և Արևմուտքի միջև սրվել էին Ուկրաինայում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն՝ իր հետագա հետևանքներով: