Այսօր Գյումրիում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեվերջյան ամփոփիչ Քաղաքական ժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Կուսակցության ժողովը տևելու է երկու օր՝ դեկտեմբերի 15-16-ը:
ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականներն այդ երկու օրը անցկացնելու են Գյումրիի “GRAND HOTEL GYUMRI by APRICOT” հյուրանոցում, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում:
Կուսակցության վարչության որոշմամբ՝ Քաղաքական ժողովը նեղ կազմով է անցնելու՝ ներկա են լինելու ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամները, վարահսկիչ հանձնաժողովների անդամները, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների և կառավարության ՔՊ-ական անդամները, ինչպես նաև այն համայնքապետերը, ովքեր ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում:
Ի տարբերություն նախորդ Քաղաքական ժողովների՝ այս անգամ հրավիրյալներ չեն լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան